ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Կնիկ բռնող փաշինյան նիկոլը

Կնիկ բռնող փաշինյան նիկոլը
15.04.2026 | 13:13

«Ժողվարչապետ» փաշինյան նիկոլը կարծես հայտնվել է ագոնիայի մեջ։ Սկսել է աջուձախ կանանց փակել։ «ՈՒժեղ Հայաստանից» ձերբակալվել են Գոհար Ղումաշյանը՝ նորածին երեխայի կերակրող մայր, և կուսակցության Վայքի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։ Գոհարի համար սրանց հակակոռուպցիոն կոմիտեն մեծահոգաբար նախատեսել է տնային կալանք (գործը հարուցվել է ինչ-որ գաղտնալսման հիմա վրա, որից բան չես հասկանում, համենայն դեպս, անձամբ ես կրիմինալ չտեսա), իսկ Վերժինեին մեղսագրում են «հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտել կամ հարկադրել, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել» (ըստ ամենայնի, Վերժինեն Կարապետյանի հանրահավաքին Վայքից Երևան ակտիվիստ բերելու աշխատանքներ է կատարել որպես կուսակցության մարզային պատասխանատու, ինչը նույնպես դժվար է կրիմինալ պատկերացնել, ի վերջո, ոչ մի հանրահավաք չի կարող տեղի ունենալ առանց իրազեկման, տեղեկացման, իսկ դա պահանջում է մարդկանց հետ անմիջական շփումներ)։

Վերժինեն, կարծում եմ, կկալանավորվի՝ կաթնակեր երեխա չունի, իսկ Գոհարը մինչև ընտրություններ տնից դուրս չի գա։

Բայց այս կեղտոտ պատմությունների մեջ ինձ զարմացնում է փաշինյան նիկոլի խելքի ծավալը։

Տո այ «ժողվարչապետ», դու վերադաս ունես, որ աշխարհը չի տեսել, դու ինչի՞ ես վախենում պարտվելուց։

Հունիսի 7-ի երեկոյան 8։30-ին Դոնալդ Ֆրեդովիչը կզանգահարի և պաշտոնապես կշնորհավորի քեզ, իսկ դրանից հետո քո բոլոր կոնկուրենտները կլռվեն ու կգնան տուն, դրանցից ո՞վ էդքան դուխ ունի, որ հակաճառի անձամբ ԱՄՆ նախագահին։ Ասածս այն է, որ, այ «ժողվարչապետ», հանգիստ թող հայ աղջիկներին, դու անպարտ նիկոլն ես, Թրամփի աշխատողը, բա նա կթողնի ինչ-որ մեկը քեզ էստեղ հաղթի՞, կամ կեղծիքներով հաղթանակիցդ հետո ինչ-որ մայդան կամ այլ կապիկություն անի՞։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ